Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Դանիել Իոաննիսյանը Սահմանադրական դատարանի որոշմանն է անդրադարձել և ուզեցել է իր կողմից թոթափի ժողովրդի ջեբը մտած կառավարության բեռը՝ ձեռքի հետ էլ փորձ անել վարկաբեկել Արամ Վարդևանյանին, ում շնորհիվ պարզվեց, որ մեզ թալանել են։ Ես այս թեմային շատ ուշադիր եմ և ասեմ՝ Դանիելը մանիպուլացնում է Արամի խոսքը։
Արամ Վարդևանյանը ասում է, որ ՍԴ որոշման արդյունքում աշխատողի վրայից հանվում է իր հաշվին թեստավորվելու բեռը։ Այսինքն, մինչ այս, ՊՇՌ հետազոտումների ծախսը սովորական աշխատող մարդուն պարտադրելը հակասահմանադրական էր, անօրինական էր: Հիմա հարց է առաջանում, իմ հաշվին թեստավորման պարտադրանքը ոչ միայն հանվում է, այլև ՍԴ-ն ասում է, որ ինձնից մինչ այդ էլ հակաօրինական ձևով են այդ թեստը պահանջել, «իրավաբան» Անահիտ Ավանեսյան նախարարի որոշմամբ։
Դա գիտե՞ս ինչ է նշանակում, Դանիել, որ եթե ինձնից ապօրինի են պահանջել, ստացել են, առնվազն պետք է վերադարձնեն։ Քո սիրելի Նիկոլը ասում է, չէ՞, թալանը պետք է վերադարձվի ժողովրդին, հիմա նաև հաստատվել է որ Նիկոլի կառավարության անդամի՝ Սահմանադրությանը չհամապատասխանող որոշման արդյունքում ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ պարտադրվել է իմ գրպանից ՊՇՌ թեստեր անել, այսինք՝ կողոպուտ է արվել, այսինքն՝ իմ կամքին հակառակ (ինչպես որ ավազակը դանակը կդներ զոհի կոկորդին ու կպարտադրեր դրամապանակը տալ). այսինքն՝ թալանվել է, չէ՞, Նիկոլ (կարդա՝ Դանիել)։
Հիմա, եթե այդ ամենը պարտադրվել ու իրականացվել է հակաօրինական կերպով, Նիկոլը պարտավոր չէ՞, այդ ապօրինի պարտադրված թեստերի գումարը վերադարձնել ժողովրդին։ Բա ինձ թալանել են, պետք է, չէ՞, ոչ միայն ինձ վերադարձնեն իմ կրած ծախսը, այլ նաև կրեն պատասխանատվություն դրա մեղավորները, ինչպես ավազակին, գողոնը վերադարձնելուց հետո, միևնույնն է՝ դատում են։
Դանիելն ասում է, թե Արամ Վարդևանյանի խոսքերից «Մարդկանց մոտ ակնկալիք է ձևավորվում, որ իրենց ինչ որ մեկը պետք է ապագա, կամ, միգուցե, նույնիսկ անցյալ թեսթերի փողը տա»: Բա մարդկանց մոտ շատ ճիշտ ակնկալիք է ձևավորվում․ բա եթե անօրինական կերպով ստիպել են, այսինքն՝ թալանել են, չպե՞տք է փողը վերադարձնեն։ Ես հասկանում եմ, որ Դանիելը հիմա կընկնի` ինչ-որ օրենքներ ու կանոնակարգեր կմեջբերի, որ այսպես չէ, այնպես է, բայց կխնդրեմ, բացատրի` ինչո՞ւ է փորձում իշխանությանը արդարացնել ինձ թալանելու հարցում։
Վստահ եմ՝ եթե այս իշխանությունը այսչափ երեսպաշտ չլիներ ժողովրդի անունից խոսելուց, մեկ մեկ էլ ժողովրդի մասին մտածեր, վստահ եմ՝ ձևն էլ կգտներ, միջոցներն էլ։ Վերջ ի վերջո, թող վերադարձնի որտեղից ուզում է։ Եթե ես փող գտնում եմ, որ ապօրինի, ի սկզբանե սխալ որոշման արդյունքում 2 հազար դրամանոց թեստին 7-8-10 հազար դրամ տամ, ուրեմն իշխանությունն էլ թող փող գտնի, ու վերադարձնի հակաօրինական վճարները, ի՞նչն է այստեղ սխալ։ Ո՞րտեղից․ ասեմ, թող Ալենի ավտոն ծախի, թող ԱԺ քպ-ական դեպուտատներից պարգևավճարները հետ վերցնի, թող ձեր Սորոսից դրամաշնորհ խնդրի․ ինձ չի հետաքրքրում, թող տա մեր գումարները․ դա մեր (կարդա՝ ժողովրդի) արդարացի պահանջն է։ Կամ էլ երբեք թող ժողովրդի անունից ծպտուն չհանի։
Իսկ ինչի՞ ես Նիկոլին արդարացնում ու իրենից առաջ ընկնում, փորձում ազատել այդ պարտականությունից. այ դա ինձ համար պարզ է. որովհետև բոլորդ մեկ եք, կապ չունի, թե որ շենքում որ մեկդ նստած ինչով եք զբաղվում։
Ի դեպ, եթե Դանիելն ինքը իրավունքի պաշտպանության դիրքերից է հանդես գալիս, ուրեմն զարմանալի է, որ երբեք անգրագետ չլինելով (կամ լինելով) հենց սկզբից չի խոսել Ավանեսյանի հրամանով թեստավորվելու բեռը թեստավորվողի վրա դնելու ձևակերպման հակասահմանադրական լինելու մասին։ Ինչո՞ւ չէր պաշտպանում քաղաքացու շահը։ Ասացի. որովհետև ամեն բան պարզ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը